Արծրուն Հովհաննիսյանը՝ Կուբաթլուում դիրքային առաջխաղացման վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկության մասին

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ պաշտոնապես չհաստատված և համացանցում շրջանառվող այն տեղեկություններին, թե «հայկական կողմը Կուբաթլուի շրջանում դիրքային առաջխաղացում ունի և հաջողվել է գերեվարել հակառակորդի որոշ գրոհայինների»:

Ի պատասխան, Հովհաննիսյանն ասաց. «Ես ուղղություն չնշեմ կոնկրետ, որովհետև, գիտեք, միշտ խուսափել եմ առանձին բնակավայրերի, բնագծերի նշումից: Հյուսիսային ուղղությամբ դիրքային բարելավման մասին նշեցի, բայց չէի ուզենա, որ դա մեծ էյֆորիայի տեղ տար, որովհետև պատերազմ է, և ընթացքում լինում են և՛ նահանջներ, և՛ առաջխաղացումներ»:

Be the first to comment on "Արծրուն Հովհաննիսյանը՝ Կուբաթլուում դիրքային առաջխաղացման վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*