Քայքայվող եղբայրություն. ահաբեկիչները գործի անցան Ալիևի թիկունքում

Բաքվի ղեկավար Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում առանց նախապայմանի բանակցել Փաշինյանի հետ, եթե լինի այդպիսի հրավեր: Ալիևի այդ հայտարարությունը, մեղմ ասած, հալած յուղի տեղ ընդունելը կլինի խիստ միամիտ: Մարդ, որը կարող է այդ հայտարարությանը զուգահեռ ծննդատուն ռմբակոծել ավիացիայով, չի կարող համարվել մեղսունակ, իսկ նրա խոսքը չի կարող համարվել վստահելի: Մյուս կողմից, իհարկե, պարզ էլ չէ, թե արդյո՞ք Ալիևն է ռմբակոծել ծննդատունը, թե՞ Ադրբեջանում նրա անվան տակ իշխանությունը վաղուց վերցրած Էրդողանն ու նրա զինվորականները, որոնք են որոշում կայացնում՝ ինչը և ինչպես ռմբահարել, հրթիռակոծել, գրոհել և այլն: Սա, իհարկե, չի արդարացնում Ալիևին, սակայն տալիս է նրա վիճակը և Ադրբեջանի իրողությունները այլ տեսանկյունից էլ դիտարկելու հիմք: Իսկ դիտարկել բոլոր տեսանկյունները մենք, որպես պատերազմող, թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հիբրիդի ագրեսիայի ենթարկված պետություն, իհարկե պարտավոր ենք: Որովհետև մենք պետք է այդ ագրեսիան հետ մղենք ոչ միայն բանակով, այլ նաև ձգտենք անել դա դիվանագիտական-քաղաքական ուղիներով, օգտագործելով հենց ոչ միարժեք վիճակը Ադրբեջանում: Իսկ, որ այնտեղ իրավիճակը միարժեք չէ, վկայում են մի շարք իրողություններ:

Օրինակ՝ երբ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց ահաբեկության վտանգի մասին, Ադրբեջանը որևէ կերպ պատշաճ կերպով չարձագանքեց և չհավաստիացրեց, որ պատրաստ է ապահովել մարդկանց անվտանգությունը: Որովհետև պատրաստ չէ, քանի որ Թուրքիան վերցրել է կառավարումը և լցրել Ադրբեջանն ահաբեկիչներով: Իսկ վերահսկել նրանց բոլորին, մեղմ ասած, բարդ է: Նրանցից հարյուրները արդեն ոչնչացվել են հայկական բանակի հարվածներից, իսկ քանի՞սն են ողջ մնալու համար պարզապես փախչել մարտադաշտից: Եվ ու՞ր են նրանք փախչել: Արդյո՞ք Բարդա, որը մարտադաշտին մոտ քաղաք է և որի կենտրոնում այսօր տեղի են ունեցել ուժգին պայթյուններ: Ադրբեջանական վարկածով դրանք հայկական կողմի հրթիռակոծման հետևանքներ են, սակայն կա մի նուրբ հարց՝ իսկ ինչո՞ւ են Բարդա բերվել ներքին զորքեր: Նրանք հայկական հրթիռնե՞ր են որսալու, թե՞ այդուհանդերձ կա որսալու այլ բան, օրինակ, ահաբեկիչներ, որոնք սկսում են Ադրբեջանում թելադրել իրենց կանոնները: Ի վերջո, դրանք բերվել են նաև դրա՝ Թուրքիայի կանոնները, այսպես ասած, անկանոն ձևով պարտադրելու համար: Դա այն դեպքի համար, երբ կառաջանա շահերի բախում Ալիևի և Էրդողանի միջև: Իսկ որքան էլ ներկայումս նրանց անխախտ եղբայրական երդումների տարափը շարունակվում է, իրավիճակը այդուհանդերձ թելադրում է իրենը:

Մասնավորապես, անցել է արյունալի պատերազմի մեկ ամիսը, ադրբեջանա-թուրք-ահաբեկչական հիբրիդը հարավում ունի որոշակի առաջխաղացում, որը, սակայն, որևէ կերպ չես կարող համարել ռազմավարական ձեռքբերում՝ հյուսիսից և արևմուտքից հայկական ուժերն են, իսկ հարավից ուժեր է առաջ բերել Իրանը: Թուրքիան դրա համար չէ, որ մտել է պատերազմի մեջ: Թուրքիան պատերազմի մեջ է մտել իր ռեգիոնալ խաղը թելադրելու համար: Բայց դա չի ստացվում, հայկական բանակը խափանել է այդ խաղը: Միաժամանակ, այն չի ընկալվում ռեգիոնալ ներգրավվածությամբ մեծ կամ փոքր որևէ ուժային կենտրոնում՝ Մինսկի խմբի եռանախագահներ, անգամ Ռուսաստանն է մերժում, Իրան: Մինչդեռ, այդ ընթացքում կորուստները ահռելի են, Ալիևը ձեռք է բերել մի քանի բնակավայր, բայց կորցնում է բանակը: Ո՞ւր է բանակը, հարցնելու են նրան Ադրբեջանում՝ «հաղթանակը» մարսելուց հետո:

Եվ «հաղթանակը» մնալու է Ալիևի կոկորդին: Հետևաբար, նա այժմ փորձում է գտնել հնար կանգնել գոնե մարտավարական որոշակի հաջողության պայմաններում, դրա համար դիմելով Մոսկվայի օգնությանը՝ պատրաստ է բանակցել Մոսկվայի հովանու ներքո՝ առանց նախապայմանի: Ալիևը ուզում է կանգնել գոնե փոքր ինչ-որ բանով, որքան էլ այդ ինչ-որ բանը շրջապատված է հայկական և իրանական ուժերով, և կոտրված բանակային ողնաշարի պայմաններում մի ուժեղ հարվածը կարող է նրան զրկել նաև դրանից: Ու այդ պատճառով է նաև, որ փորձում է պահել, քան դեռ ինքն այնտեղ է: Այստեղ է, որ հայկական կողմի համար Ալիևի հայտարարությունը ենթակա է որոշակի դիտարկման, ռազմական ու քաղաքական կարևոր որոշումների և ճշգրիտ թիրախների համար:

Be the first to comment on "Քայքայվող եղբայրություն. ահաբեկիչները գործի անցան Ալիևի թիկունքում"

Leave a comment

Your email address will not be published.


*