Լիբանանահայերն այրել են Թուրքիայի դրոշը և Էրդողանի նկարը․ Անկարան արձագանքել է (տեսանյութ)

Հոկտեմբերի 26-ին Լիբանանի հայերը մայրաքաղաք Բեյրությում բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջև։ Ցուցարարները դատապարտել են Արցախի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան և պահանջել դադարեցնել Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են. «Էրդողանը ահաբեկիչ է»։ Ներկաները նաև ազգային-ազատագրական երգեր էին կատարել: Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Աղբյուրը հայտնում է, որ, ի նշան բողոքի, ցուցարարներն այրել են Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի դրոշները, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարները։

Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարությամբ դատապարտել է Լիբանանում Թուրքիայի դեսպանատան առջև թուրքական դրոշի ու նախագահի լուսանկարն այրելու միջադեպը։

Be the first to comment on "Լիբանանահայերն այրել են Թուրքիայի դրոշը և Էրդողանի նկարը․ Անկարան արձագանքել է (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*