«Ղարաբաղ են տեղափոխվում ահաբեկիչներ»․ Իրանի պետական հեռուստառադիոընկերություն

Հայաստանում Իրանի հեռուստառադիոընկերության թղթակիցը ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի կողմից Ղարաբաղ ահաբեկիչներ ուղարկելու մասին:

Ռեպորտաժում ասվում է, որ ահաբեկչական խմբերի ներկայությունը Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում վտանգում է Կովկասյան տարածաշրջանի անվտանգությունը:

Հավաստի տեղեկություններ կան այն մասին, որ Թուրքիան ահաբեկչական ուժերն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի պատերազմում, որոնք ավելի վաղ կռվել են Սիրիայի կառավարության և ժողովրդի դեմ՝ Թուրքիայի հովանու ներքո։

«Թուրքիան մտադիր է Կովկասն ու նրա շրջակայքը վտանգավոր դարձնել»,– ռեպորտաժում ասել է քաղաքագետ Կարեն Սարգսյանը:

Be the first to comment on "«Ղարաբաղ են տեղափոխվում ահաբեկիչներ»․ Իրանի պետական հեռուստառադիոընկերություն"

Leave a comment

Your email address will not be published.


*